Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 39-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՆՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԾԱԾԿԸ, ՊԱՐԻՍՊՆԵՐԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԶՈՐԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Զորիկ Մարգարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.

1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ  Արարատի մարզ Մասիս քաղաք Հ.Շիրազի փողոց 2-րդ նրբանցք թիվ 6 հասցեում գտնվող բնակելի տունը /արտաքին մակերես՝ 242,4 քմ, ծածկը 0,77 քմ/, պարիսպները /2,14 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,01437 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝03-003-0128-0783/ ուղղակի վաճառքով օտարել  Զորիկ Մարգարյանին ։
2. Բնակելի տան ուղղակի վաճառքի գինը կազմում է 1527120 / մեկ միլիոն հինգ հարյուր քսանյոթ հազար մեկ հարյուր քսան/ ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 6300  /վեց հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:
3.Ծածկի ուղղակի վաճառքի գինը կազմում է 3234 /երեք հազար երկու հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 4200/չորս հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ:
4.Պարիսպների ուղղակի վաճառքի գինը կազմում է   8988/ ութ հազար ինը հարյուր ութանասունութ/ ՀՀ դրամ, 1քմ-ի արժեքը 4200/չորս հազար երկու հարյուր / ՀՀ դրամ:
5. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է  422478/ չորս հարյուր քսաներկու հազար չորս հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Արմեն Դալլաքյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner