Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Մարիա Պողոսյանի խնդրանքին /մտից մատյանի՝18.02.2020թ. թիվ 189/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս նոր թաղամաս թիվ 6/5 հասցեում Մարիա Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող խանութի զբաղեցրած վարձակալած 0,0072 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0128-0462/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Մարիա Պողոսյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 211680 /երկու հարյուր տասնմեկ հազար վեց հարյուր ութանասուն / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: