Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման 0.00916 հա, խառը կառուցապատման 0.03004 հա, հասարակական կառուցապատման 0.00532 հա և արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.40865 հա հողերը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու կից ցուցակի համաձայն: 2.Հաստատել մեկնարկային գին տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով: |