Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 151
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 26-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԱՐԴ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ և հիմք  ընդունելով 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը /հաշվետվությունը կցվում է/  Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝

1. Հաստատել Մասիս քաղաքային համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը.
ա/ եկամուտների կատարման գծով՝ համաձայն հավելված 1-ի, ըստ որի՝
Եկամուտների առաջադրանքը 686359.1 հազար դրամի դիմաց կատարվել է 713612.0 հազար դրամ, որից

  • Վարչական բյուջեի եկամուտները՝ 661387.0 հազար դրամ առաջադրանքի դիմաց կատարվել է 688640.0 հազար դրամ կամ 104.1 %-ով
  • Ֆոնդային բյուջեի եկամուտները՝ նախատեսված 24972,0 հազար դրամի  դիմաց  կատարվել է 24972,0 հազար դրամ կամ 100 %-ով:
  • Ֆոնդային բյուջեի ընդհանուր մուտքերը նախատեսված 514338,0 հազար դրամի դիմաց փաստացի կազմել է 636623,8 հազար դրամ, որից՝ տարեսկզբի մնացորդը՝ 240077,5 հազար դրամ, համայնքի սեփականություն համարվող գույքի և հողի իրացումից մուտքերը՝ 371574,3 հազար դրամ և կապիտալ սուբվենցիա՝ 24972,0 հազար դրամ:

բ/ Ծախսերի կատարման գծով՝ համաձայն հավելված 2-ի, ըստ որի՝
Ծախսերի առաջադրանքը 926436.5 հազար դրամի դիմաց կատարվել է 806793.8 հազար դրամ, որից

  • Վարչական բյուջեի ծախսերը՝ 661387.0 հազար դրամ առաջադրանքի դիմաց կատարվել է 628782.6 հազար դրամ կամ 95.1 %-ով
  • Ֆոնդային բյուջեի ծախսերը՝ 514338.0 հազար դրամ առաջադրանքի դիմաց կատարվել է 178011.2 հազար դրամ կամ 34.6 %-ով: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԱՐԴ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(4.77 Մբ) Հավելված 1
(4.51 Մբ) Հավելված 2
(2.09 Մբ) Հաշվետվություն
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Nvard Sahakyan  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner