Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 62-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2024 թվականի N 62-Ա

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասով, 595-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ  Մարի Մկրտիչի Մկրտչյանը 2011 թվականից հաշվառված բնակվում է ներքոնշյալ հասցեում, նրա հետ համատեղ բնակվում են որդիները ՝ Արման Ավագի Ղարիբյանը հաշվառված 2011 թվականից, Գևորգ Ավագի Մկրտչյանը հաշվառված 2021 թվականից /հիմք՝ Արբաթ գյուղի վարչական ղեկավարի տեղեկանքը, անձնագրային բաժանմունքի տեղեկանքները,

Մարի Մկրտչյանի անվամբ գյուղ Արբաթ 10-րդ փողոց թիվ 7 բնակելի տուն  հասցեով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ընդհանուր բաժնային սեփականության իրավունք /բաժնեմաս՝ 1,5/ծննդյան տարեթիվը 1981, վերջին քսան տարվա ընթացքում  օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կատարվել է Արբաթ գյուղի 03-017-0106-0015 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ, Արման Ղարիբյանի և Գևորգ Մկրտչյանի անուններով իրավունքի պետական գրանցում կամ օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կատարված չէ

 

/հիմք՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 06․09․2023 թվականի NԱՏ-06092023-99-0335, NԱՏ-06092023-99-0071, NԱՏ-06092023-99-0618 տեղեկանքները/, հաշվի առնելով Արբաթ գյուղի վարչական ղեկավարի զեկուցագիրը /մտից՝ 10․10․2023 թ․ թիվ 13049/ և ելնելով մարդասիրությունից Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝

1․Նվիրատվությամբ օտարել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող  Հայաստանի Հանրապետության Մասիս համայնքի Արբաթ գյուղի 4-րդ փողոց 19/5 հասցեում գտնվող անշարժ գույքը /հողամասի կադաստրային ծածկագիր՝ 03-017-0010-0035, մակերեսի չափը՝ 0․01956 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, շինության կադաստրային ծածկագիր՝ 03-017-0010-0036-001, տեսակը բնակելի տուն, մակերեսը՝ 45․5 քմ/ Մարի Մկրտիչի Մկրտչյանին /ծնված՝ 05․06․1977 թվականին, նույնականացման քարտի համարը՝009613001, տրված 23․12․2017 թվականին 044-ի կողմից/,

Գևորգ Ավագի Մկրտչյանին /ծնված՝ 06․03․2001 թվականին, նույնականացման քարտի համարը՝ 009612912, տրված՝ 23․12․2017 թվականին 044-ի կողմից/,

Արման Ավագի Ղարիբյանին /ծնված՝ 28․06․2007 թվականին, անձնագիր՝ AL0406083, տրված՝ 25․08․2023 թվականին 044-ի կողմից /։

2․Անշարժ գույքն օտարելուց հետո դուրս գրել հաշվապահական հաշվեկշռից։


Կողմ -17

ԱՀԱՐՈՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԱՐԱՄԱՅԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՖՐԻԿՅԱՆ ՆՈՒՆԵ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՆԱԶԱՐՅԱՆ ՄԵԼԻՔ

ՇԱԲՈՅԱՆ ԵՐԵՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՎԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ

ՕՍԵՅԱՆ ԶՈՀՐԱԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(8.84 Մբ)
(5.62 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner