Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով, որ Արմեն Կիրակոսյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Արարատի մարզ, ք. Մասիս, նոր թաղամաս թիվ 39/28 հասցեում գտնվող ավտոտնակը (արտաքին մակերեսը՝ 23.9 ք.մ., ներքին մակերեսը՝ 20.1 ք.մ.) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00239 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0126-0116) ուղղակի վաճառքով օտարել Արարատի մարզի Մասիս քաղաքի 3-րդ թաղամաս 10-րդ շենքի 35 բնակարանի բնակիչ Արմեն Հմայակի Կիրակոսյանին: 2. Ավտոտնակի ուղղակի վաճառքի գինը կազմում է 50190 (հիսուն հազար հարյուր իննսուն) ՀՀ դրամ (1 ք.մ.-ի արժեքը՝ 2100 (երկու հազար հարյուր) ՀՀ դրամ): 3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 70266 (յոթանասուն հազար երկու հարյուր վաթսունվեց) ՀՀ դրամ(1 ք.մ.-ի արժեքը՝ 2940 (երկու հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամ): |