Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայրիկո Հովագիմի Վարդանյանը /ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․Արգավանդ․, Կոնտրոնական փող․, 17 տ./ 28․03.2024թ-ին ստացել է համայնքի ղեկավարի 19.03.2024թ. N 2153 ծանուցումն ու 06.02.2024թ. դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /06.05.2024թ. արձանագրություն N131/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Հայրիկո Վարդանյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ փոխադրամիջոցի գույքահարկի՝ /Volvo FH 440, p/h` 02VO010/ 2019-2020թթ․ համար՝ 115․883 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 88.000 ՀՀ դրամ, տույժը՝ 27.883 ՀՀդրամ 900435103016 հաշվեհամարին և 2021-2023թթ․ համար՝ 156.798 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 132.000 ՀՀ դրամ, տույժը՝ 24.798 ՀՀդրամ 900435103016 հաշվեհամարին, փոխադրամիջոցի գույքահարկի՝ /DAF FTXF95 430, p/h` 35VD169/ 2019-2020թթ․ համար՝ 113․249 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 86․000 ՀՀ դրամ, տույժը՝ 27․249 ՀՀդրամ 900435103016 հաշվեհամարին և 2021-2023թթ․ համար՝ 196․234 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 129․000 ՀՀ դրամ, տույժը՝ 24․234 ՀՀդրամ 900435103016 հաշվեհամարին և փոխադրամիջոցի գույքահարկի՝ /DAF 95XF 430, p/h` 35FQ866/ 2021-2023թթ․ համար՝ 153․234 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 129.000 ՀՀ դրամ, տույժը՝ 24.234 ՀՀդրամ 900435103016 հաշվեհամարին:
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով: