Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի պահանջներով և ընդառաջելով Երևանի ,, Արարատ,, կոնյակի-գինու-օղու կոմբինատ բաց բաժնետիրական ընկերության լիազորված անձ Կարեն Հայրապետյանի խնդրանքին /մտից մատյան՝ 02.04.2021թ. N 461/՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1.Երևանի ,,Արարատ,,կոնյակի-գինու-օղու կոմբինատ բաց բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական արոտ հողատեսք՝ 0,33 հա հողամասի /ծածկագիր՝ 03-003-446-003/ նպատակային և գործառնական նշանակությունը պահեստային շինություն կառուցելու նպատակով փոխել արդյունաբերության, ընդերք օգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։
|