Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2953-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2024 թվականի N 2953-Ա

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՎՏԱՇԱՏ ԳՅՈՒՂԻ Մ․ ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՎԻԹ ՀՐԱՅՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Դավիթ Մանուկյանի լիազորված անձ Գալյա Մանուկյանի (ծնված՝ 08․01․1993թ․) մտից  09․04․2024 թ․  թիվ 5134 դիմումը։

       Փաստացի ճշգրտումից պարզվել է, որ Մասիս համայնքի Հովտաշատ գյուղի Մ․ Մաշտոցի փողոց թիվ 3 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի ընդհանուր մակերեսը փաստացի կազմում է 0,13087 հա, որից 0,08 հա մակերեսով հողամասը հանգուցյալ Հրայր Մխիթարի Մանուկյանի ընտանիքի սեփականությունն է, որի ժառանգը ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները։ Օրինական հողամասին կից օգտագործված 0,03 հա հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել սեփականության իրավունքով Դավիթ Մանուկյանին, իսկ  0,03 հա-ից ավել օգտագործվող 0,02087 հա հողամասը սահմանված կարգով օտարել Դավիթ Մանուկյանին տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքով։

 Հաշվի առնելով, որ անհատական բնակելի տունը  կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և բնակելի տան զբաղեցրած ու դրա  սպասարկման համար 0,13087 հա հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրեսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ապա ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով և ընդառաջելով Գալյա Մանուկյանի խնդրանքին, որոշում եմ

1․ Վերականգնել Մասիս համայնքի Հովտաշատ գյուղի Մ․ Մաշտոցի փողոց թիվ 3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Դավիթ Հրայրի Մանուկյանի (ծնված՝ 02․10․1989թ․ անձնագիր՝ 76 14795271 տրված՝ 27․02․2015թ․ 750-010-ի կողմից), սեփականության իրավունքները բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ։

2․ Ճանաչել Մասիս համայնքի Հովտաշատ գյուղի Մ․ Մաշտոցի փողոց թիվ 3 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Դավիթ  Մանուկյանի սեփականության իրավունքը օրինական հատկացված 0,08 հա մակերեսով հողամասին կից 0,03 հա հողամասի նկատմամբ։

3․ 0,03 հա-ից ավել օգտագործվող 0․02087 հա հողատարածքը սահմանված կարգով օտարել Դավիթ Մանուկյանին տվյալ պահին գործող կադաստրային արժեքով, որը կազմում է 254823 (երկու հարյուր հիսունչորս հազար ութ հարյուր քսաներեք) ՀՀ դրամ։

4․ Շենք շինությունների մակերեսը և հողամասի սահմանները ճշտված են որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հողամասի հատակագծով (կցվում է)։

5․ Մասիս համայնքի Հովտաշատ գյուղի Մ․ Մաշտոցի փողոց թիվ 3 բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ Մասիս համայնք  Հովտաշատ գյուղ Մ․ Մաշտոցի փողոց թիվ 3 բնակելի տուն>>։

6․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(329.43 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner