Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Գևորգ Բադոյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Արդյունաբերական հանգույց Հրանտ Վարդանյան փողոց թիվ 9/10 հասցեում գտնվող ավտոտնակը /մակերես՝ 54,3 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,00543 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0424-0067/ ուղղակի վաճառքով օտարել Գևորգ Բադոյանին։ 2. Ավտոտնակի համար մուծման վճարը կազմում է 114030 /մեկ հարյուր տասնչորս հազար երեսուն/ ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 2100 /երկու հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ: 3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 159642 /մեկ հարյուր հիսունինը հազար վեց հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |