Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման 6-րդ բաժնի պահանջներով, ընդառաջելով Էդմոնդ Ստեփանյանի խնդրանքին (մտից մատյանի` 21.01.2019թ. N22)` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Էդմոնդ Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող 0,0455 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողը /ծածկագիր` 03-003-0787-0008, վկայական N04062014-03-0020/ փոխանակել Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,0452 հա ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող այլ հողի հետ /ծածկագիր` 03-003-0289-0010, վկայական N26122018-03-0059/:
2.Իրավունքի պետական գրանցման ծախսերը թողնել Էդմոնդ Ստեփանյանի վրա: |