Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 170-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԱՐԴ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով ֆինանսական բաժնի պետի զեկույցը (զեկույցը կցվում է)` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել 2020 թվականի  սեպտեմբերի 8-ից միչև  2020 թվականի դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում  ձեռք բերված հիմնական միջոցների հաշվառումը և բաշխումը գույքային հաշվառման փաստաթղթերում` համաձայն հավելված 1-ի:
2. Կից հավելված 1-ի 1-4 տողերով ձեռք բերված հիմնական միջոցները հատկացնել քաղաքապետարանի ապարատին որպես սեփականություն և արտացոլել օգտագործողի հաշվեկշռում:
3. Կից հավելված 1-ի 6-7 տողերով ձեռք բերված հիմնական միջոցները հատկացնել Մասիսի թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ-ին անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով, իսկ մինչև 25000 դրամ արժեքով ձեռք բերված գույքերը հատկացնել մանկապերտեզին սեփականության իրավունքով:
4. Կից հավելված 1-ի 5-րդ տողով ձեռք բերված գրականությունը հատկացնել Մասիսի քաղաքային կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ին՝  գրադարանային ֆոնդի համալրման համար անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԱՐԴ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(671.16 Կբ) զեկույց
(674.87 Կբ) հավելված 1
(507.67 Կբ) ցուցակ
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Nvard Sahakyan  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner