Ղեկավարվելով ,,Գնումների մասին ,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի № 526-Ն որոշմամբ հաստատված <<Գնումների գործընթացի կազմակերպման կարգ>>-ի 58-րդ կետով, հաշվի առնելով, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 8-ի N78-Ն որոշմամբ հաստատվել է Մասիս քաղաքի նոր հողերի 1-ին թաղամասից մինչև 7-րդ թաղամասերի կոյուղագծի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների ձեռքբերումը և դադարել է գոյություն ունենալ Մասիս քաղաքի նոր հողեր 1-ին թաղամասի 2-րդ փողոցի և 7-րդ թաղամասի 2-րդ փողոցի կոյուղագծի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների ու փորձաքննության ծառայությունների ձեռքբերման գնման պահանջը Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1․ Գնման ընթացակարգը մասնակի չկայացած հայտարարել ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N138-Ն որոշմամբ հաստատված Մասիս քաղաքի նոր հողեր 1-ին թաղամասի 2-րդ փողոցի և 7-րդ թաղամասի 2-րդ փողոցի կոյուղագծի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների ձեռքբերուման և ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 2-ի N62-Ն որոշմամբ հաստատված Մասիս քաղաքի նոր հողեր 1-ին թաղամաս 2-րդ փողոցի և 7-րդ թաղամասի 2-րդ փողոցի կոյուղագծի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության ծառայությունների ձեռքբերման մասով։ |