Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով քաղաքացի Մարինե Ստամբոլցյանի և Հարություն Տոնիկյանի հայտը (05.04․2024 թվականի CPA0-0001-6458)․ որոշում եմ`
1.Մարինե Ստամբոլցյանին և Հարություն Տոնիկյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք գ․ Այնթապ 11-րդ փողոց 3-րդ նրբանցք 9 հասցեում տալ բնակելի տան և պարսպի կառուցման շինարարության թույլտվություն։
2.Սույն որոշումն ունժի մեջ է մտնում Մարինե Ստամբոլցյանին և Հարություն Տոնիկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: