Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 21-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԻՏՅԱ ԱԶԱՏԽԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆԱՎԱՐՏ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ԱՆԱՎԱՐՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ , ՊԱՐԻՍՊԸ ԵՎ ԴՐԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՌԱԶՄԻԿ ԴԱՆՈՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով, որ Ռազմիկ Դանոյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Արարատի մարզ, ք. Մասիս նոր թաղամաս Հերացու փողոց թիվ 19/6 հասցեում գտնվող անավարտ ավտոտնակը /արտաքին մակերեսը՝ 56.16 քմ, ներքին մակերեսը՝ 50.0 քմ/, անավարտ  տնտեսական շինությունը /արտաքին մակերեսը՝ 4.18 քմ, ներքին մակերեսը՝ 3.0 քմ/, պարիսպը /17.3 քմ/ և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.0306 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը  /ծածկագիր՝ 03-003-0137-0480/ ուղղակի վաճառքով օտարել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի 29 փողոցի  47 տան  բնակիչ Ռազմիկ Վաղարշակի Դանոյանին:
2. Անավարտ ավտոտնակի ուղղակի վաճառքի գինը կազմում է 117936 /հարյուր տասնյոթ հազար ինը հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ /1քմ-ի արժեքը 2100 ՀՀ դրամ/, անավարտ տնտեսական շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 17556 /տասնյոթ հազար հինգ հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ/1 քմ-ի արժեքը 4200 ՀՀ դրամ/ և պարսպի ուղղակի վաճառքի գինը կազմում է 36330 /երեսունվեց հազար երեք հարյուր երեսուն/ ՀՀ դրամ/1 քմ-ի արժեքը 2100 ՀՀ դրամ/:
3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1058400  /մեկ միլիոն հիսունութ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ /1քմ-ի արժեքը 2940 ՀՀ դրամ/:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԻՏՅԱ ԱԶԱՏԽԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Ալվարդ Դավթյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner