Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Էդվարդ Դավթյանի խնդրանքին. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1.ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, նոր թաղ., թիվ 1/21 հասցեում Էդվարդ Դավթյանին պատկանող աշխատանքային գրասենյակի և ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 0.0041 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողը /ծածկագիր՝ 03-003-0128-0572/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարելու Արարատի մարզի Մասիս քաղաքի նոր թաղ. 1-ին շենքի 34 բնակարանի բնակիչ Էդվարդ Հովսեփի Դավթյանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել տվյալ պահին գործող կադաստրային արժեքի չափով /1քմ գինը 2940 դրամ/, որը կազմում է 120540 /հարյուր քսան հազար հինգ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |