Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով Էդմոնդ Ստեփանյանի խնդրանքը /մտից մատյան՝ 30,04.2019թ. N416/. որոշում եմ՝
1.ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքում Էդմոնդ Հովիկի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 03-003-0289-0013/ 0,0765 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի նպատաակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողերի սառնարանային տնտեսության կազմակերպման համար:
2.Սահմանված կարգով տրամադրել շինարարության թույլտվություն՝ սառնարանային տնտեսության կազմակերպման համար:
3.Համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
4.Հողամասին տալ հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, քաղաք Մասիս, Երևանյան փողոց թիվ 112/5: