Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 359
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3294-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2024 թվականի N 3294-Ա

<<ՄԱՍԻՍԻ ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ>> ՓԲԸ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ՏԵՂԱԴՐԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՆԴԵԼՈՒՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի  1-ին մասով, հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի  18.04.2024թ. N3400 ծանուցումը լսումներին հրավիրվելու մասին/ պատշաճ ծանուցվել է 22.04.2024թ․-ին հիմք՝ փոստային անդորրագիր/, Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի /26.04.2024թ. N248 արձանագրություն/ առաջարկը, <<ՄԱՍԻՍԻ ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ>> ՓԲԸ-Ի կողմից, իրեն սեփականության իրավունքով պատկանող Արարատի մարզ, համայնք Մասիս, Մասիս կայարան Երկաթուղայինների փողոց թիվ 2 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասում ինքնակամ շինարարական աշխատանքներ իրականացնելու՝ հեղուկ վառելիքի երկաթյա բաքեր տեղադրելու համար․ որոշում եմ՝

 

1.Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասում հեղուկ վառելիքի երկաթյա բաքեր տեղադրելու համար <<ՄԱՍԻՍԻ ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ>> ՓԲԸ-ի/ գրանցման համար՝ 77․120․00811, ՀՎՀՀ՝ 04216322, հասցե՝ համայնք Մասիս, ք․Մասիս 7-րդ փողոց 1-ին նրբ․, 38 տուն/  նկատմամբ նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով՝   1․000․000 /մեկ միլիոն / ՀՀ դրամ:

2․Պարտավորեցնել՝ <<ՄԱՍԻՍԻ ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ>> ՓԲ ընկերությանը ի դեմս տնօրեն՝ Մարիամ Սարգսի Ավագյանի, որոշումը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում քանդել / ապամոնտաժել / ինքնակամ տեղադրված հեղուկ վառելիքի բաքերը՝ տարածքը բերելով նախկին տեսքի։

3.Տուգանքը վճարել  Մասիս համայնքի բյուջե՝ 900435101440 հաշվեհամարին:

4.Սույն որոշման 2-րդ կետի պահանջը վերը նշված ժամկետում չկատարելու դեպքում հեղուկ վառելիքի երկաթյա բաքերի/ ապամոնտաժման / հետ կապված աշխատանքների իրականացումը վերապահել համայնքապետարանի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնին։

5.Որոշումը ուժի մեջ է մտնում որոշման մասին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:

6.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

7.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

8.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner