|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 հոկտեմբերի 2025 թվականի N 6658-Ա |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՎՏԱՇԱՏ ԳՅՈՒՂԻ «ՇՈՒՇԱՆ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԱՆՆՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ գյուղի «Շուշան» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Աննման Անդրեասյանի դիմումը /մտից՝ 10.10.2025թ., թիվ 11556/ և նույն կազմակերպության մեթոդիստ Ալվարդ Մանուկյանի համաձայնագիրը՝ որոշում եմ․ 1․«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ գյուղի «Շուշան» մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Աննման Անդրեասյանին 2025 թվականի հոկտեմբերի 16-ից տրամադրել չվճարվող արձակուրդ` 9 օրացուցային օր տևողությամբ, վերադարձը՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին: 2.«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ գյուղի «Շուշան» մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Աննման Անդրեասյանի պարտականությունները վերապահել նույն կազմակերպության մեթոդիստ Ալվարդ Մանուկյանին։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|