Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 481
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 16-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մարտի 2017 թվականի N 16-Ա

ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԵՎ ՄԱԴԼԵՆԱ ԱՐԴՈՒԽԱՆՅԱՆՆԵՐԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով, որ Մարգարիտա և Մադլենա Արդուխանյանների կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝

1.Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, համայնք ք. Մասիս, Մասիս կայարան թիվ 4/1-1 հասցեում գտնվող բնակելի տունը /արտաքին մակերեսը 4.1քմ, ներքին մակերեսը 2,3 քմ/ և դրա սպասարկման ու պահպանման համար օգտագործվող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.00041հա  հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-0424-0248/ ուղղակի վաճառքով օտարելու Արարատի մարզի քաղաք Մասիս Մասիս-Կայարան թիվ 4/1 տան բնակիչներ՝ Մարգարիտա Յուրիկի Արդուխանյանին և Մադլենա Եղիշի Արդուխանյանին:
2.Բնակելի տան ուղղակի վաճառքի գինը կազմում է /1քմ-ի արժեքը 6300 դրամ/ 25830 /քսանհինգ հազար ութ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ:
3.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է /1քմ-ի արժեքը 2940 դրամ/12054 /տասներկու հազար հիսունչորս/ ՀՀ դրամ:

 


Կողմ -13

ԱԲԳԱՐՅԱՆ ՊԱՊԻԿ

ԱԲԳԱՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ

ՌԱՖԱՅԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՍԱՎԱԴՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴՄՈՆԴ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ

ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner