Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Արարատ Ավետյանի խնդրանքին՝ /մտից մատյանի՝04.09.2020թ. թիվ 1238/ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Դպրոցականների փողոց թիվ 40/41 հասցեում Արարատ Ավետյանին սեփականության իրավունքով պատկանող խանութի զբաղեցրած վարձակալած 0,012 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0109-0030/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում տարել Արարատ Ավետյանին: 2. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 352800 /երեք հարյուր հիսուներկու հազար ութ հարյուր / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |