Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով ՛ Արտյոմ Թորոսյանի կողմից ներկայացված (283248) դիմումը ․ որոշում եմ`
1․Արտյոմ Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք,գյուղ Դարբնիկ 6-րդ փողոց 14 հասցեում տալ կառուցվող ձկնաբուծական տնտեսության շինարարության թույլտվության երկարաձգում։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտյոմ Թորոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։