Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 314
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 06-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՆՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀՐԱՆՏ ԵՎ ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆԵՐԻՆ ՈՒ ՍԻՐՎԱՐԴ ԽԵԴՈՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և ընդառաջելով Խաչատուր Մարտիրոսյանի և Սիրվարդ Խեդոյանի խնդրանքներին /մտից մատյանի՝13.01.2021թ. թիվ 16/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝

  1. ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք 1-ին թաղամաս 6-րդ փողոց թիվ 45/1 հասցեում  0,0205 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-0717-0010/,որը սահմանակից է Հրանտ և Խաչատուր Մարտիրոսյաններին , Սիրվարդ Խեդոյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տնով ծանրաբեռնված /ծածկագիր՝ 03-003-010-001/ հողամասին և ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայլնման նպատակով ուղղակի վաճառքով օտարել Հրանտ Մարտիրոսյանին, Խաչատուր Մարտիրոսյանին ու Սիրվարդ Խեդոյանին: 

2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 910569 / ինը հարյուր տաս հազար հինգ հարյուր վաթսունինը  / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 4441.8 /չորս հազար չորս հարյուր քառասունմեկ ամբողջ ութ/ ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Արմեն Դալլաքյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner