Ղեկավարվելով ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով այն, որ Մասիս համայնքի ղեկավարի 2023 թվականի հուլիսի 6-ի N4507-Ա որոշմամբ պահանջվող գումարը ամբողջությամբ վճարված է /հիմք՝ Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման կողմից 27.03.2024թ. տրված տեղեկանքները/ որոշում եմ.
1.Շամիր Պապիկի Լազգիյանի /ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․Հայանիստ, Գետաշեն 8 փող․, 4 տ./ փոխադրամիջոցի գույքահարկի գումարը գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթը կարճել: