Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ նշված տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող` ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Երիտասարդական փողոց թիվ 11 /0,006592 հա, ծածկագիր՝03-003-0107-0107/ և ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Երիտասարդական փողոց թիվ 17 /0,006897 հա, ծածկագիր՝ 03-003-0107-0106/ հասցեներում գտնվող բնակավայրերի խառը կառուցապատման հողատարածքները կանաչապատման և բարեկարգման նպատակով 50 տարի ժամկետով վարձակալական իրավունքով տրամադրելու համար կազմակերպել մրցույթ: 2.Մեկնարկային գին սահմանել 20․000 / քսան հազար/ ՀՀ դրամ: |