Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի պահանջներով, հաշվի առնելով, որ նշված տարածքը գտնվում է Հայասատանի Հանարապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Արարատի մարզ, համայնք ք. Մասիս, Էջմիածնի խճուղի թիվ 2/4-1 հասցեում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման 0.05649 հա հողատարածքը (ծածկագիր՝ 03-003-0292-0019) 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելու համար անցկացնել մրցույթ՝ սրճարան կազմակերպելու համար: 2. Մեկնարկային գին սահմանել 16.600 (տասնվեց հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:
|