Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2951-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2024 թվականի N 2951-Ա

ՄՆԱՑԱԿԱՆ ՎԱՆՈՒՇԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառված լինելու փաստը հավաստվում է 2023HCSUJ2 ծածկագրով, որոշում եմ՝

1. ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․ Մասիս, 3-րդ թաղամաս, 12 հանրակացարան, 37 մասնաշենք 10 բնակարան  հասցեում (ծածկագիր՝ 03-003-0109-0031) Մնացական Վանուշի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանում իր կողմից ինքնակամ կառուցված 7,6 քմ արտաքին մակերեսով բնակարանը,  որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ճանաչել օրինական։

2․ Օրինական ճանաչված շինության (արտաքին մակերեսը՝ 7․6քմ) մուծման վճարը կազմում է 5281  ( hինգ հազար երկու հարյուր ութսունմեկ) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 694․8 ՀՀ դրամ):

3․ Սույն որոշման 2-րդ  կետերում նշված վճարը անհրաժեշտ է վճարել 900435101630 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով «ինքնակամ շինության օրինականացում» բառերը:

4. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner