Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի պահանջներով, ընդառաջելով Հովիկ Ազարյանի խնդրանքին՝ (մտից մատյանի՝ 21.07.2020թ. թիվ 921) Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Հովիկ Ազարյանի կողմից վարձակալած Մասիս քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 6 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,0868 հա հողամասը /վավերացված 06․08․2005թ․, ս/մ 1835, վկայական N 0076770/ վարձակալության պայմանագրի ժամկետը չգերազանցող ժամկետով /82 տարի ժամկետով/ տարեկան 26800 /քսանվեց հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ վարձաչափով Մանասե Կարապետյանին ենթավարձակալությամբ հանձնելու համար: |