Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 113
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

16 հունվարի 2024 թվականի N 113

ՄԵՏԱՂԱՁՈՒԼՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

1. 2024թ. հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան է ստացվել «ՋՄԵՏԱԼ ԹՐԵՅԴԻՆԳ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Վարդազարյանի գրությունը՝ հասցեագրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Գրությամբ ՏՎարդազարյանըհայտնել է, որ ընկերությունը Մասիս քաղաքում նախատեսում է իրականացնել մետաղաձուլման արտադրամասի կառուցում, որի նպատակով ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման համաձայն՝ անհրաժեշտ է իրականացնել հանրային լսումներ։

2. «ՋՄԵՏԱԼ ԹՐԵՅԴԻՆԳ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊ ընկերության իրավաբանական հասցեն է՝ քաղաք Երևան, Թումանյան փողոց, 1 անց., 4 շենք, 6 բնակարան։ Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի՝ տվյալ գործունեությունը դասվում է Ա կատեգորիայի։ Կառուցվող արտադրամասում նախատեսվում է պողպատի ջարդոնից ստանալ մետաղակոճղեր։ Գործունեությունը նախատեսվում է իրականացնել Մասիս քաղաքի վերջնամասում գտնվող արդյունաբերական գոտում՝ ընկերության կողմից սեփականաշնորհված 0,86 հա տարածքում։ Անմիջապես արտադրամասի տակ նախատեսվող արտհրապարակի մակերեսը կազմում է 1200մ2։ Ջարդոնը արտադրամաս է տեղափոխվելու արդեն կտրված վիճակում, տարեկան արտադրողականությունը նախատեսվում է 40.000 տոննա։ Արտադրամասն աշխատելու է ջրի լրիվ շրջանառու համակարգով, մինչ մթնոլորտ արտանետումը՝ գազերն անցնելու են մաքրում թաց սկրուբերում, որի արդյունավետությունը 98 է։

3. Հանրային լսումն իրականացվելու է 2024 թվականի փետրվարի 9-ին, ժամը    12։00-ին՝ ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, Կենտրոնական հրապարակ, թիվ 4 հասցեում գտնվող Մասիսի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում։

- Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել 20 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով Մասիսի համայնքապետարանի www.masiscity.amպաշտոնական կայքէջին, իսկ քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ հանրային լսման կազմակերպման և անկացման համար համայնքի ղեկավարի կողմից լիազորված պատասխանատուի էլեկտրոնային փոստի միջոցով։

- Հանրային լսման կազմակերպման և անկացման պատասխանատուն հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի կողմից լիազորված, համայնքի ղեկավարի օգնական Կարեն Հակոբի Թադևոսյանը /հեռ.093-900-519, էլփոստ karen.tadevosyan1975@mail.ru/:

 

 

 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner