Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով, որ Զոհրաբ Ղազարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Արարատի մարզ համայնք ք. Մասիս, 3-րդ թաղամաս թիվ 6/30 հասցեում գտնվող ավտոտնակը /արտաքին մակերեսը՝ 24.0քմ, ներքին մակերեսը՝ 20.6քմ/ և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.0024 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0106-0100/ ուղղակի վաճառքով օտարել ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս 3-րդ թաղ. 3-րդ շենքի 23 բնակարանի բնակիչ՝ Զոհրաբ Վարազդատի Ղազարյանին:
2.Ավտոտնակի ուղղակի վաճառքի գինը /1քմ-ի արժեքը 2100 դրամ/ կազմում է 50400 /հիսուն հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ:
3.Հողամասի ուղղակի վաճառքի գինը /1քմ-ի արժեքը 2940 դրամ/ կազմում է 70560 /յոթանասուն հազար հինգ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ: