Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով, որ Արմեն Ղազարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1.Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Մասիս կայարան թիվ 9/12 հասցեում գտնվող պարիսպը /5.7քմ/ և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.0083հա հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-0424-0247/ ուղղակի վաճառքով օտարելու Արարատի մարզի քաղաք Մասիս Մասիս կայարան 9-րդ շենք 5-րդ բնակարանի բնակիչ՝ Արմեն Սոսի Ղազարյանին:
2.Պարսպի ուղղակի վաճառքի գինը կազմում է /1քմ-ի արժեքը 4200 դրամ/, որը կազմում է 23940 /քսաներեք հազար ինը հարյուր քառսուն/ ՀՀ դրամ:
3.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է /1քմ-ի արժեքը 2940 դրամ/, որը կազմում է 244.020 /երկու հարյուր քառասունչորս հազար քսան/ ՀՀ դրամ: