Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Արսեն Հարությունյանի հայտը (CPA0-0001-6281) որոշում եմ
1․ Արսեն Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք գ․ Նորաբաց Նոր թաղամասի 4-րդ փողոց 6 հասցեում երկհարկանի բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն:
2. Արսեն Հարությունյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արսեն Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: