Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին Մասիս քաղաքի Էջմիածնի խճուղի թիվ 3/7 հասցեով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,0408 հա /ծածկագիր՝03-003-0296-0217/ հողամասը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու :
2.Հաստատել մեկնարկային գին՝ տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով: |