Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 03-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2017ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 86-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  18-րդ կետի, ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդհոդվածի, 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի,13-րդ,14-րդ հոդվածների,  ,,Աղբահանության և սանիտարական մաքրման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի, ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ/ ենթակետի պահանջներով.   Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝

1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքում 2017 թվականի տեղական տուրքերի տեսակներն ու դրույքաչափերը.

 

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.

 

ա. հիմնական շենքերի և շինությունների համար`

 

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` տասնհինգ հազար դրամ,

 

բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`

 

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեսուն հազար դրամ,

 

- 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հիսուն հազար դրամ,

 

- 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ հիսուն հազար դրամ,

 

- 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ հարյուր հազար դրամ.

 

գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

 

- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեք հազար դրամ,

 

- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հինգ հազար դրամ.

 

2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

 

ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` երեք հազար դրամ,

 

բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

 

գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.

 

3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` հինգ հազար դրամ.

 

4) համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` երկու հարյուր հազար դրամ.

 

5) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` վաթսուն հազար դրամ.

 

6) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հիսուն հազար դրամ.

 

7) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝

 

ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

 

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ վեց հազար  դրամ,

 

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասնմեկ հազար դրամ

 

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասնչորս հազար,

 

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսանմեկ հազար դրամ,

 

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսանվեց հազար դրամ,

 

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քառասունվեց հազար դրամ,

 

բ. ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

 

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ վեց հազար դրամ,

 

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասնմեկ հազար դրամ,

 

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասնչորս հազար  դրամ,

 

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսանմեկ հազար դրամ,

 

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսանվեց հազար  դրամ.

 

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քառասունվեց հազար դրամ.

 

8) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` երեք հարյուր հիսուն դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.

 

9) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 

ա. առևտրի օբյեկտների համար` հիսուն հազար դրամ,

 

բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` հարյուր  հազար դրամ,

 

գ. բաղնիքների (սաունաների) համար` չորս հարյուր  հազար դրամ,

 

դ. խաղատների համար` մեկ միլիոն  դրամ,

 

ե. շահումով խաղերի համար` հինգ հարյուր հազար  դրամ,

 

զ. վիճակախաղերի համար` հարյուր հիսուն հազար դրամ.

 

10) համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական  տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

 

ա. հիմնական շինությունների ներսում՝

 

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ հինգ հազար  դրամ,

 

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տասը հազար  դրամ,

 

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տասնհինգ հազար  դրամ,

 

 - 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ քսան հազար  դրամ,

 

 - 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երեսուն հազար  դրամ,

 

 - 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ հիսուն հազար դրամ.

 

 բ. ոչ հիմնական շինությունների ներսում`

 

 - մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  հազար  դրամ,

 

 - 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երկու հազար  դրամ,

 

 - 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ չորս հազար  դրամ,

 

 - 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ ութ հազար  դրամ,

 

 - 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տասնհինգ հազար դրամ,

 

 - 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ քսանհինգ հազար դրամ.

 

11) համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, միջպետական ու հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝

 

ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երկու հազար դրամ,

 

բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երեք հազար հինգ հարյուր դրամ,

 

գ. սոցիալական գովազդի համար՝ զրո դրամ,

 

դ. այլ արտաքին գովազդի համար` հազար հինգ հարյուր դրամ,

 

ե. դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար ՝ երեք հարյուր յոթանասուն հինգ դրամ,

 

զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար ՝հարյուր հիսուն դրամ.

 

12) Հայաստանի Հանրապետության համայնքների խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հարյուր հազար դրամ.

 

13) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` տասը հազար դրամ.

 

14) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հինգ հարյուր հազար դրամ.

 

15) համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 

ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ,

 

բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ հինգ միլիոն դրամ,

 

գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ յոթ միլիոն դրամ,

 

դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ տասը միլիոն դրամ:

 

 

 

 

 

 2.Սույն որոշման 1-ին մասի 4-15-րդ կետերի դրույքաչափերին  կիրառել 0.5 գործակից:

 

 

3.Սահմանել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքում 2017 թվականի տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը.

 

1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար հինգ հազար դրամ.

 

2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար տասը հազար դրամ.

 

3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար տասը հազար դրամ.

 

4) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար տասը հազար դրամ.

 

5) աղբահանության վճար՝

 

կենցաղային աղբի համար.

 

ա/ ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ հարյուր ութսուն դրամ:

 

Ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար՝

 

ա/ ըստ ծավալի ՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ երկու հազար յոթ հարյուր դրամ, կամ

 

բ/ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ ութը հազար դրամ:

 

6) համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար  տասը հազար դրամ:

 

 

 

7) համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի երեք հարյուր դրամ:

 

8) համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի.

 

-Երաժշտական դպրոց ՝չորս հազար հինգ հարյուր դրամ

 

-Գեղարվեստի դպրոց՝ չորս հազար դրամ:

4.Ուժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 86-Ն որոշումը:

 
Կողմ (13)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Ալվարդ Դավթյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner