Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Գևորգ Թարվերդյանի կողմից ներկայացված հայտը (434882)․ որոշում եմ՝
1․Գևորգ Թարվերդյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք,գյուղ Նոր Խարբերդ 13-րդ փողոց 48/1 հասցեում տալ մասնակի նկուղային հարկով մեկ հարկանի բնակելի տան և քարե պարսպի կառուցման նախագծման թույլտվություն։
2․Գևորգ Թարվերդյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Թարվերդյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: