Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Իսահակ Առուստամյանի էլեկտրոնային դիմումը՝ (հերթական համար՝ 472169) և հաշվի առնելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435101069 հաշվեհամարին վճարվել է 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ որոշում եմ.
1.Տրամադրել կառուցապատող Իսահակ Առուստամյանի կողմից ՀՀ Արարատի մարզի, համայնք Մասիս, Արգավանդ բնակավայրի Օդանավակայանի 2-րդ փողոց 15 հասցեում կառուցված ամառային խոհանոցի շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Իսահակ Առուստամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: