Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և ընդառաջելով Ենոք Նիկողոսյանի խնդրանքին /մտից մատյանի՝31.07.2020թ. թիվ 1011/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արարատի մարզ ք. Մասիս 1-ին թաղ.7-րդ փողոց թիվ 48/1 հասցեում 0,00632 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-0010-0039/,որը սահմանակից է Ենոք Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տնով ծանրաբեռնված /ծածկագիր՝ 03-003-0010-0023/ հողամասին և ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարել Ենոք Նիկողոսյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 185808 / հարյուր ութսունհինգ հազար ութ հարյուր ութ / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |