Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու հաշվի առնելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 3․000 (երեք հազար) ՀՀ դրամ տեղական տուրք և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ Հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը/հայտ՝ 161671, ծածկագիր՝ 03999GPPMCDS/, ընդառաջելով Կարինե Աղախանյանի խնդրանքին` /մտից՝ 17.04.2024թ. հայտ 5733/ որոշում եմ
1․Կարինե Յուրիկի Աղախանյանին սեփականության իրավունքով պատկանող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանը /ծածկագիր` 03-003-0109-0017-001-001/ վերահասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, ք․ Մասիս, 3-րդ թաղամաս, 12 հանրակացարան 39 մասնաշենք, 101 բնակարան:
2.ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, ք․ Մասիս, 12 հանրակացարան 39 մասնաշենք, 1-ին հարկ 1 բնակարան հասցեավորումը համարել չեղյալ: