Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի պահանջներով և ընդառաջելով Արման Անտոնյանի խնդրանքին /մտից մատյան՝ 23.03.2021թ. N 405/ ՝Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1.Արման Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական այլ հողատեսք՝ 0,03758 հա հողամասի /ծածկագիր՝ 03-003-0720-0005/ նպատակային և գործառնական նշանակությունը գյուղմթերքների վերամշակման արտադրություն հիմնելու նպատակով փոխել արդյունաբերության, ընդերք օգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։
|