Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Էդուարդ Շահինյանի խնդրանքին /մտից մատյանի՝ 15.06.2020թ. թիվ 663/՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք նոր թաղամաս թիվ 25/5 հասցեում Էդուարդ Շահինյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 0,0030 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր` 03-003-135-025/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Էդուարդ Շահինյանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 88200 /ութսունութ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |