Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 61-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2024 թվականի N 61-Ա

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասով, 595-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ  Սվետիկ Ջիվանի Բրոյանը 1988 թվականից հաշվառված բնակվում է ներքոնշյալ հասցեում, նրա հետ համատեղ բնակվում է որդին ՝ Գալուստ Հմայակի Բրոյանը հաշվառված 2017 թվականից, հարսը՝ Շուշանիկ Բորիսի Սիրեկանյանը հաշվառված 2014 թվականից, թոռները՝ Արման Գալուստի Բրոյանը հաշվառված՝ 2014 թվականին, Սվետլանա Գալուստ Բրոյանը հաշվառված՝ 2017 թվականին /հիմք՝ Արբաթ գյուղի վարչական ղեկավարի տեղեկանքը, անձնագրային բաժանմունքի տեղեկանքները,

Սվետիկ Բրոյանի անվամբ գ․ Արբաթ, 10-րդ փողոց, 40 բնակելի կառուցապատման հողամասի նկատմամ գրանցված է սեփականության իրավունք, ինչպես նաև գյուղ Արբաթ 03-017-0110-0008 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ Սվետիկ և Գալուստ Բրոյանների նկատմամբ գրանցված է ընդհանուր համատեղ սեփականության իրավունք, բացի Սվետիկ Բրոյանից

վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում ընտանիքի մյուս անդամների անվամբ որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ, վերջին քսան տարիների ընթացքում  Հայաստանի Հանրապետության տարածքում կնքված անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կատարված չէ /հիմք՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 06․09․2023 թվականի NԱՏ-06092023-99-0561, NԱՏ-06092023-99-0062,  NԱՏ-06092023-99-0331 տեղեկանքները/, հաշվի առնելով Արբաթ գյուղի վարչական ղեկավարի զեկուցագիրը /մտից՝ 10․10․2023 թ․ թիվ 13049/ և ելնելով մարդասիրությունից Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝

1․Նվիրատվությամբ օտարել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող  Հայաստանի Հանրապետության Մասիս համայնքի Արբաթ գյուղի 4-րդ փողոց 19/1 հասցեում գտնվող անշարժ գույքը /հողամասի կադաստրային ծածկագիր՝ 03-017-0010-0040, մակերեսի չափը՝ 0․02539 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, շինության կադաստրային ծածկագիր՝ 03-017-0010-0040-001, տեսակը բնակելի տուն, մակերեսը՝ 28․5 քմ/ Սվետիկ Ջիվանի Բրոյանին /ծնված՝ 25․04․1958 թվականին, նույնականացման քարտի համարը՝ 012929170, տրված 25․10․2021 թվականին 044-ի կողմից/,

Գալուստ Հմայակի Բրոյանին/ծնված՝ 05․07․1990 թվականին, նույնականացման քարտի համարը՝007257181, տրված 05․10․2015 թվականին 044-ի կողմից/,

Շուշանիկ Բորիսի Սիրեկանյանին /ծնված՝ 24․07․1994 թվականին, նույնականացման քարտի համարը՝009596883, տրված 15․01․2018 թվականին 044-ի կողմից/,

Սվետլանա Գալուստ Բրոյանին /ծնված՝ 22․06․2017 թվականին, ծննդյան վկայական՝ ԱԲ566501, տրված՝ 23․06․2017 թվականին/,

Արման Գալուստ Բրոյանին /ծնված՝ 09․05․2014 թվականին, ծննդյան վկայական՝ ԱԲ302643, տրված՝ 12․05․2014 թվականին/։

2․Անշարժ գույքն օտարելուց հետո դուրս գրել հաշվապահական հաշվեկշռից։


Կողմ -17

ԱՀԱՐՈՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԱՐԱՄԱՅԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՖՐԻԿՅԱՆ ՆՈՒՆԵ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՆԱԶԱՐՅԱՆ ՄԵԼԻՔ

ՇԱԲՈՅԱՆ ԵՐԵՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՎԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ

ՕՍԵՅԱՆ ԶՈՀՐԱԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(7.33 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner