Այսօր: Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 441
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 սեպտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ <<ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔ - ԱՅՆԹԱՊ ԳՅՈՒՂ ԹԻՎ 02>> ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, 44-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, համաձայն «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ  և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածների, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի` «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի  N 762  և 2007 թվականի հունիսի 21-ի N 816-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994-Ն որոշումը, ո ր ո շ ու մ  ե մ.    

     

 1Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի վարչական սահմաններում <<ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔ – ԱՅՆԹԱՊ ԳՅՈՒՂ ԹԻՎ 02>>  ներհամայնքային երթուղին սպասարկելու իրավունքի ժամանակավոր հատկացման համար կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող  կազմակերպություն  և անհատ ձեռնարկատեր ընտրելու նպատակով հայտարարել մրցույթ:

 2Հաստատել մրցույթի հայտարարության տեքստը համաձայն  հավելվածի և հրապարակել ս/թ սեպտեմբերի 16-ին։

 3․Մրցույթի անցկացման օր նշանակել 2025 թվականի սեպտեմբերի 23-ը: 

 4 Հրապարակել <<ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔ –ԱՅՆԹԱՊ ԳՅՈՒՂ ԹԻՎ 02>>  ներհամայնքային երթուղու մրցույթի ներկայացման չվացուցակը համայնքի ղեկավարի 02 սեպտեմբեր 2025 թվականի թիվ 5717-Ա որոշման N 1  հավելվածի համաձայն։

     5 Մրցութային հանձնաժողովի նախագահին՝    օրենքով սահմանված կարգով և ժամկետներում իրականացնել մրցույթի անցկացման  աշխատանքները:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նվարդ Սահակյան   Լուսինե Աստաբացյան  
Կից փաստաթղթեր՝
(17.71 Կբ) Հայտարարություն
(16.38 Կբ) չվացուցակ
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner