Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի պահանջներով և ընդառաջելով Երջանիկ Մկոյանի խնդրանքին /մտից մատյան՝ 11.08.2020թ. N 1077/՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1.Երջանիկ Մկոյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0,1 հա / արոտավայր / հողամասի /ծածկագիր՝ 03-003-0305-0066/ գործառնական նշանակությունը սառնարանային տնտեսություն հիմնելու նպատակով փոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։
|