Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Մասիսի համայնքապետարանի կրթության սպորտի մշակույթի երիտասարդության և առողջապահության բաժնի պետի 11.09.2025 թվականի թիվ 12234 զեկուցագիրը՝ որոշում եմ․
Մասիս համայնքի օրվա առթիվ՝ համայնքի ղեկավարի շնորհակալագրերով և նվերներով պարգևատրել Մասիս համայնքում գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների, մարզիչների, հանրակրթական դպրոցների երկարամյա մանկավարժական գործունեություն ծավալած մանկավարժների և գործարարների /ըստ կցված ցանկի/։