Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1.Թույլատրել համայնքի ղեկավարին Մասիսի քաղաքապետարանին պատկանող GAZ-3102-751 մակնիշի, 001 SS 81 պետհամարանիշի 2007 թվականի արտադրության /ներկայումս չգործող/ և TOYOTA COROLLA մակնիշի,277 LL 70 պետհամարանիշի 2014 թվականի արտադրության /ներկայումս գործող/մարդատար ավտոմեքենաները օտարել աճուրդային եղանակով:
2.Օտարվող ավտոմեքենաների մեկնարկային գին սահմանել ,,ԱՐՏԿԱՊԻՏԱԼ,, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գնահատած արժեքը՝ GAZ-3102-751 մակնիշի ավտոմեքենայի համար յոթ հարյուր հիսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամ և TOYOTA COROLLA մակնիշի ավտոմեքենայի համար չորս միլիոն ինը հարյուր հիսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամ/համաձայն կից գրությունների/: