|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հոկտեմբերի 2017 թվականի N 90-Ա |
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի պահանջներով, հաշվի առնելով, որ նշված տարածքը գտնվում է Հայասատանի Հանարապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Արարատի մարզ, համայնք ք. Մասիս, 5-րդ թաղամաս 3-րդ փող. թիվ 1/4 հասցեում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման 0.012 հա հողատարածքը (ծածկագիր՝ 03-003-0158-0008) 5 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելու համար կազմակերպել մրցույթ՝ ոչ հիմնական շինության տեղադրման համար: 2. Մեկնարկային գին սահմանել 3.600 (երեք հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:
|
Կողմ -10 ԱԲԳԱՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍԱՎԱԴՅԱՆ ԳԱՐԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴՄՈՆԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|