Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 148
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 133-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՌՈՒԲԵՆ ԱԹԱՆԵՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N83-Ա ՈՐՈՇՄԱՆ ՈՒ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ,,ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ /ԱՆԺԱՄԿԵՏ/ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով  և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ,,ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի թիվ 2 մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքից մի հատվածը Մասիսի համայնքապետարանի և ,,ԷԽՈ,, հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներին աջակցող հասարակական կազմակերպության  /այժմ՝ «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպություն/  միջև 2010 թվականի հոկտեմբերի  14-ին  կնքվել  էր ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր /գրանցված սեղանամատյանում՝ 2914-ով/, որը համատեղ դիմումի հիման վրա լուծվել է 07․09․2020 թվականին /հիմք՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 08․09․2020 թվականի NԱՏ-08092020-03-0051, գաղտնաբառ՝ KCHHBF068F8P/, ինչի արդյունքում շենքի այդ հատվածը անհատույց չէր փոխանցվել  մանկապարտեզին` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.

1. Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N83-Ա որոշման մեջ գրառված ,,ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի թիվ 2 մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի,, բառերը, թիվն ու կետադրական նշանները հանել և որոշմանը կից հավելվածից հանել 2-րդ տողը․

2

Թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ

տիպային

1931․9

0․82հա

25802․7

191

6671․7

Շիրազի ն/թ 10

 

 

 

 

1․1. Լուծել սույն որոշման հիման վրա 24․02․2016 թվականին համայնքի և 2-րդ մանկապարտեզի միջև կնքված  անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը։
2․ Մասիս քաղքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի նոր թաղամասի թիվ 8/2 հասցեում գտնվող անշարժ գույքը /հողամասի կադաստրային համարը՝ 03-003-137-013, նպատակային նշանակությունը բնակավայրերի, օգտագործման նպատակը հասարակական կառուցապատման, հողամասի չափը 0․82 հա և շենքի կադաստրային համարը 137-013-001, նպատակային նշանակությունը հասարակական, օգտագործման նպատակը մսուր-մանկապարտեզ, մակերեսը 1931․9 քմ / անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ,,ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի թիվ 2 մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը մանկապարտեզի լիցենզավորման ու գործունեությունը իրականացնելու  նպատակով։
3. Օրենքով սահմանված կարգով կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
4. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարել Մասիս քաղաքային համայնքի 2020 թվականի  բյուջեի հաշվին:
5. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ՝ Ռուբեն Աթանեսյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԲԵՆ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Լուսինե Աստաբացյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner