Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ, 97-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N731-Ն, N912-Ն որոշումներով, հաշվի առնելով, որ ինքնակամ շինության հաշվառման փաստը հավաստվում է 2023XDUTE5 ծածկագրով և առաջնորդվելով Մասիս համայնքի գլխավոր հատակագծով. որոշում եմ՝
1. Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի խառը կառուցապատման հողատեսքի հողամասի վրա (ծածկագիր՝ 03-003-0087-0098) Տիգրան Լևոնի Մաթանյանի կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակը (ընդհանուր 55․8 քմ արտաքին մակերեսով), որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ճանաչել համայնքային սեփականություն, օրինական և հասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, Գետափնյա , 21-րդ փողոց, 32 հողամաս:
2. Առաջարկել Տիգրան Լևոնի Մաթանյանին ուղղակի վաճառքով գնելու իր կողմից ինքնակամ կառուցված շինությունը և դրա սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,00558 հա հողամասը:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: