Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 97-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջները և առաջնորդվելով Մասիս քաղաքային համայնքի գլխավոր հատակագծով. որոշում եմ՝
1.Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների հողերից /ծածկագիր՝ 03-003-0835-ից / սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն առանձնացնել 0,0694 հա հողատարածք, որպես անշարժ գույքի առանձին գույքային միավոր և հասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Էջմիածնի խճուղի թիվ 1/6-1 հողամաս:
2.Առանձնացված 0,0694 հա էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերի գործառնական նշանակության:
3.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2020 թվականի սեպտեմբերի 25-ի ,,ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, N1083-Ա որոշումը։
4․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման: