Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջները և ընդառաջելով Անի Ստեփանյանի խնդրանքին` /մտից մատյանի՝ 17.09.2020թ. թիվ 1326/ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Հանրապետության փողոց թիվ 7/3-1 հասցեում 0,001489 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-0137-0627/,որը սահմանակից է Անի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող առևտրի կետով ծանրաբեռնված /ծածկագիր՝ 03-003-0137-0395/ հողամասին և օտարվող հողամասն արտաքին պարագծով առնվազն 60 տոկոսով պարփակված է ընդլայնվող հողամասոով և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Անի Ստեփանյանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 43777 / քառասուներեք հազար յոթ հարյուր յոթանասունյոթ / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |